Երևանն ու մարզերը միմյանց կապող ճանապարհները հսկվում են հսկիչ անցակետերի միջոցով (լուսանկարներ)

17:35 • 08.04.20

Պարետի մարտի 31-ի որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում սահմանափակվել է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը։

Ըստ այդմ՝ սահմանափակվել է նաև ՀՀ մարզերի և մարզերի ու Երևանի վարչական սահմանների միջև բնակչության ազատ տեղաշարժը։

Հատուկ ռեժիմի իրականացումն ապահովվում է ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ոստիկանության կողմից տեղադրված հատուկ անցակետերի միջոցով։