Բջջային օպերատորները պատրաստակամ են բոլոր ինքամեկուսացվածներին բավականին մեծ ծավալով անվճար ինտերնետ տրամադրել. Բագրատ Բադալյան
Մենք ոչ մեկին չենք պարտադրում հավելված ներբեռնել, մենք հաղորդագրություն ենք ուղարկում: Այս մասին Կառավարության մամուլի կենտրոնում հրավիրված մամուլի ասուլիսին ասաց փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Բագրատ Բադալյանը՝ ներկայացնելով կորոնավիրուսի դեմ պայքարի համար ստեղծված թվային գործիքները։
«Եթե անձը չունի սմարթ տիպի հեռախոս, նա տվյալները մեխանիկական է հավաքում, այսինքն՝ թելադրում և լրացվում է: Բջջային օպերատորները պատրաստակամություն են հայտնել բոլոր ինքամեկուսացվծած անձանց տրամադրել բավականին մեծ ծավալով անվճար ինտերնետ ամբողջ ինքնամեկուսացված շրջանի համար»,- ասաց նա:
Tert.am-ի հարցին, թե որքան ծախս է նախատեսված քաղաքացիներին տեղերոշելու նպատակով, Բագրատ Բադալյանն ասաց, որ քաղացիներին տեղորոշելու համար որևէ ծախս նախատեսված չէ: «Որևէ գումար չի ծախսվել և չի ծախսվելու այս ծրագրի իրականացման համար, ծրագիրը մշակվել է հայ ծրագրավորողների կողմից կամավորական սկզբունքով, առանց որևէ փոխհատուցման»,-ասաց նա:
Հարցին, թե համակարգի միջոցով մինչ այս որքան մարդ է մեկուսացվել, Տիգրան Ավինեյանի խորհրդականը նշեց, որ համակարգը սկսել է գործել երեկ և դեռ ինքնամեկուսավածներ չկան: «Այսօր ակնակալում ենք, որ կուենանք ինքնամեկուսացված անձանց ցանկ»,-ասաց նա:
Անդրադառնալով հետագայում այդ տվյալների ոչնչացմանը՝ Բագրատ Բադալյանը ներկայացրեց մեխանիզմը.«Տվյալները համաձայն օրենքի և կառավարության որոշման, ոչնչացվելու են արտակարգ դրության ավարտից հետո երկշաբաթյա ժամկետում համապատասխան ընդունած կարգով, որտեղ ներգրավված են լինելու բոլոր այն կառույցները, որոնք ներգրավված են եղել այս համակարգի գործածման փուլում, նաև Կառավարությունը դիմելու է ԱԺ խմբակցություններին՝ առաջարկելով ներկայացնել համապատասխան ներկայացուցիչներ՝ ոչնչացմանը մասնակցելու համար»: Նա նաև նշեց, որ այդ սերվերները ֆիզիկապես են ոչնչալացվելու:
Հարցին, թե եթե քաղաքացին հեռախոսը թողնի տանը և դուրս գա տանից, ինչպես է վերահսկվելու, Բագրատ Բադալյանն ասաց, որ երկու վերահսկման համակարգ ունեն: «Առաջինը բջջային օպերատորների կողմից է իրականացվում, եթե միայն այդ համակարգը լիներ, ապա անձը կարող էր թողնել հեռախոսը և հեռանալ, բայց երկրորդ վերահսկման տարբերակն իրականացվում է կարճ հաղորդագրության միջոցով և պահանջվում է, որ ինքնամեկուսացված անձը ինքնալուսանկարվի և անձը չգիտի երբ է այդ հաղորդագրությունը գալու»,- ասաց նա:










