Թոքերի արհեստական օդափոխման 10 սարք ունենք, որոնք վերականգնվել են և ենթակա են շահագործման. Հակոբ Արշակյան (տեսանյութ)
ՀՀ-ում առկա գործարանները, ինժեներական կայացած ընկերությունները, համալսարանները, գիտահետազոտական խմբերը, ինստիտուտները պատրաստակամություն են հայտնել, որպեսզի միանան թոքերի օդափոխման սարքերի, թեստավորման լաբորատոր փորձարկումների, պահեստամասերի և այլ բաղադրիչների արտադրության կամ ներկրման գործընթացին: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ասաց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:
Արշակյանը նշեց, որ այս ընթացքում բավակական նամակներ են ստացել՝ դրական գնահատականներով: «Այս պահին թոքերի արհեստական օդափոխման 10 սարք ունենք, որոնք վերականգնվել և ենթակա են շահագործման և ցանկացած պահի կարող ենք այն տրամադրել Առողջապահության նախարարությանը»,-ասաց նա և հավելեց, որ գործընթացը շարունակական բնույթ է կրելու:
Նրա խոսքով՝ արտերկրից ևս առաջարկներ են եղել օգնելու հայաստանյան ինժեներական նախաձեռնություններին օգնություն տրամադրելու համար: Արշակյանը դիտարկեց, որ պետք է ավելի ուշադիր լինել առաջարկած սարքերի հանդեպ, քանի որ շատերը չեն համապատասխանում նորմային:
Մանրամասները՝ տեսանյութում










