Եվրախորհրդարանն իր շենքի մի մասը կտրամադրի անօթևաններին

16:57 • 08.04.20

Եվրոպական խորհրդարանը Բրյուսելում գտնվող իր շենքի մի մասն անտուն մարդկանց կտրամադրի, իսկ խոհանոցներում կորոնավիրուսի տարածման դեմ պայքարող բուժաշխատողների և  կարիքավորների համար ճաշ կպատրասվի, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝  հղում տալով ԵԽ հայտարարությանը։

«Բրյուսելյան մայրաքաղաքային տարածաշրջանի հետ համաձայնագրի համաձայն՝ որոշել ենք առողջապահության ոլորտի համար այս լուրջ իրավիճակում մեր շենքի մի մասը տրամադրել հասարակության առավել խոցելի խավին և անտուն մարդկանց: Բացի այդ, մեր խոհանոցներում օրական ավելի քան 1000 ուտեստ է պատրաստվելու կարիքավորների, ինչպես նաև առողջապահության ոլորտի աշխատակիցների համար»,-նշել է Եվրախորհրդարանի ղեկավար Դավիդ Սասոլին։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր տեսակի կորոնավիրուսի բռնկումը համավարակ է հայտարարել։ ԱՀԿ վերջին տվյալների համաձայն՝ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 1 447 471-ի, որից 83 401-ը՝  մահվան ելքով։