Հակոբ Ճաղարյանն ազատվել է վարչապետի՝ ավիացիայի հարցերով խորհրդականի պաշտոնից

12:48 • 08.04.20

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Հակոբ Ճաղարյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնից, տեղեկացնում է Կառավարության կայքը:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Հակոբ Ճաղարյանին ազատել վարչապետի խորհրդականի պաշտոնից»,- ասվում է որոշման մեջ։

Հիշեցնենք, որ նա զբաղեցնում էր վարչապետի ավիացիոն հարցերով խորհրդականի պաշտոնը։

Հակոբ Ճաղարյանն այս պաշտոնին նշանակվել էր 2019 թ. մարտի 19-ին: