Գիտնականները պարզել են, թե ինչպես է կորոնավիրուսն ազդում սրտի աշխատանքի վրա. РИА Новости
Կորոնավիրուսը կարող է բացասական ազդեցություն ունենալ սրտի աշխատանքի վրա: Նման եզրակացության են եկել ամերիկացի գիտնականները:
Ինչպես ներկայացնում է РИА Новости-ն՝ հղում անելով MedicalXpress գիտական ամսագրում հրապարակված հետազոտության արդյունքներին, ԱՄՆ Բժշկական կրթության և գիտական հետազոտությունների հիմնադրամի մասնագետները նշել են, որ սրտային անբավարարություն կարող է նկատվել հիվանդության ծանր ընթացքի ժամանակ: Հիվանդների մի մասի մոտ այդպիսի փոփոխություն է տեղի ունենում բորբոքման հետևանքով, մյուսների մոտ՝ սրտամկանում COVID-19-ի օջախի ի հայտ գալու:
Հետազոտողների տվյալներով՝ վարակակիրների մոտ սիրտ-անոթային համակարգի հետ կապված երկու խնդիր է ի հայտ գալիս. սրտային անբավարարություն և հաճախասրտություն, որոնք կարող են առաջանալ որպես կողմնակի ազդեցություն կորոնավիրուսի բուժման համար կիրառվող դեղամիջոցների ընդունման ժամանակ:
Ողջ աշխարհում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը վերջին տվյալների համաձայն գերազանցել է 86 000-ը, վարակվածներինը՝ 1.4 մլն-ը:










