Կրասնոդարում Հայաստանից ժամանած ուղևորի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել. Новая Кубань
Ապրիլի յոթին ՌԴ Կրասնոդարի երկրամասում կորոնավիրուս է ախտորոշվել ևս 24 մարդու մոտ, հայտնում է newkuban.ru կայքը՝ մանրամասնելով վարակման նոր դեպքեր են գրանցվել Տուապսեում, Սոչիում և Կորենովսկում:
«Դեպքերից քսանն արձանագրվել է Տուապսեում, երկուական դեպք է եղել Կորենովսկում և Սոչիում: Վարակակիրների տարիքը 24-78-ի սահմանում է», –հայտնել են Կրասնոդարի երկրամասի օպերատիվ շտաբից:
Նշվում է, որ 23 մարդ շփում է ունեցել ավելի վաղ կորոնավիրուսով վարակվածի հետ. հիվանդներից մեկը Կուբան է ժամանել Հայաստանից:
Ընդհանուր առմամբ, Կրասնոդարում հաստատվել է վարակման 85 դեպք, ապաքինվել է 15 մարդ, գրանցվել է մեկ զոհ:










