Պուտինը նոր հրահանգներ է տվել կորոնավիրուսի դեմ պայքարի համար. РИА Новости

17:44 • 08.04.20

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կառավարության և նահանգապետերի հետ առցանց խորհրդակցության ժամանակ մի շարք միջոցառումներ է առաջարկել կորոնավիրուսի համավարի դեմ պայքարելու համար:

Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, իշխանությունների գլխավոր առաջադրանքը նախագահն անվանել է պայքարը հիվանդության տարածման դեմ, մարդկանց առողջության և կյանքի պաշտպանությունը, կայուն տնտեսության ապահովումը և քաղաքացիների զբաղվածության և եկամուտի պահպանման հարցը:

ՌԴ ղեկավարի խոսքով՝ բոլոր շրջաններն իրենց կարողությունները պետք է կենտրոնացնեն բուժհաստատությունների պատրաստվածությունը բարձրացնելու, դրանք հզորությամբ և հնարավորություններով համալրելու գործին:  

Նախագահի առանցքային հանձնարարություններն են. ֆիննախարարությունը պետք է ճկունություն դրսևորի կորոնավիրուսին հակազդելուն ուղղված միջոցների բաշխման հարցում, բժիշկների նույնպիսի ապահովագրական երաշխիքներ տրամադրել, ինչպես զինվորականներին, ապրիլից 3 ամսով հատուկ վճար սահմանել կորոնավիրուսի դեմ պայքարող բժիշկների համար, ընդլայնել վարկային արձակուրդների տրամադրման չափանիշները: