Ամերիկյան «Թեոդոր Ռուզվելտ» ավիակրի անձնակազմի՝ կորոնավիրուսով վարակված անդամների թիվը հասել է 230-ի. Известия
Ամերիկյան «Թեոդոր Ռուզվելտ» ավիակրի անձնակազմի՝ կորոնավիրուսով վարակված անդամների թիվը հասել է 230-ի: Այս մասին հայտնում է Известия-ն՝ հղում տալով ԱՄՆ Ռազմածովային ուժերի կայքին:
Նախնական տեղեկություններով՝ ավիակրի թիմի 79%-ը կորոնավիրուսի թեստ են հանձնել, նրանցից 230-ի մոտ պատասխանը դրական է եղել, 2037-ի դեպքում՝ բացասական: Բացի դա, անձնակազմի ավելի քան 3000 անդամ ափ է դուրս բերվել:
«Թեոդոր Ռուզվելտը» Սան Դիեգոյից դուրս էր եկել հունվարին: Մարտի 24-ին ԶԼՄ-ները հաղորդել էին, որ նավում կորոնավիրուսով վարակված 3 մարդ կա: Պենտագոնը ապրիլի 1-ին հաստատել էր այդ տեղեկությունը:










