ԱՄՆ-ում կորոնավիրուսի հետևանքով 1 օրում մահացածների թիվը 1736 է. Այն երկրում մինչ այս գրանցված ամենաբարձր ցուցանիշն է. Газета
ԱՄՆ-ում կորոնավիրուսի հետևանքով 1 օրում մահացած անձանց թիվը հասել է երկրում գրանցված ամենաբարձր ցուցանիշին՝ 1736: Այս մասին հաղորդում է Газета.ру-ն՝ հղում տալով Ջոնս Հոփքինսի համալսարանին:
Վերջին տվյալներով՝ ԱՄՆ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 396.2 հազար դեպք: Մահացել է 12.722 մարդ, ապաքինվել՝ 21.763-ը:
Հիշեցնենք, որ ողջ աշխարհում Covid-19-ից մահացության ցուցանիշը գերազանցել է 80 000-ը, վարակվածներինը՝ 1.4 մլն-ը: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին կորոնավիրուսի համավարակ էր հայտարարել: Վիրուսը տարածվել է ավելի քան 180 երկրում:










