Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 926-ի. РИА Новости
Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 926-ի, մեկ օրում 104 մարդ է վարակվել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Ադրբեջանի կառավարությանն առընթեր օպերատիվ շտաբի հաղորդագրությունը:
Հաղորդվում է, որ երկրում Covid-19 վիրուսով պայմանավորված հիվանդությունից 9 մարդ է մահացել: Նախօրեին օպերատիվ շտաբը հայտնել էր վարակման 822 և մահացության 8 դեպքի մասին:
Նշվում է, որ նոր վարակակիրներին տեղափոխել են հատուկ ռեժիմի հիվանդանոցներ: Կորոնավիրուսով վարակված հիվանդներից 38-ն ապաքինվել և դուրս է գրվել վերջին մեկ օրում: Ապաքինվածների ընդհանուր թիվը կազմում է 101 մարդ:
Նշվում է, որ համաճարակի բռնկումից ի վեր 57 371 թեստավորում է իրականացվել երկրում:










