Դետրոյթի հիվանդանոցն այնքան ծանրաբեռնված է կորոնավիրուսով վարակվածներով, որ մարդիկ մահանում են սպասասրահում մինչ բժիշկները կհասնեն օգնության. CNN
ԱՄՆ Դետրոյթ (Միչիգան) քաղաքի հիվանդանոցն այնքան ծանրաբեռնված է Covid-19-ով վարակված հիվանդների ներհոսքով, որ նրանցից առնվազն 2-ը մահացել են շտապ օգնության սենյակի սպասասրահում մինչ օգնությունը կհասներ: CNN-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում են հիվանդանոցի աշխատակիցները:
Ինչպես նշվում է, խոսքը Sinai-Grace Hospital բուժհաստատության մասին է, որի աշխատակիցներից հինգը զրուցել են հեռուստաալիքի հետ՝ հայտնելով, որ անձնակազմն ու բժշկական սարքավորումները չեն բավականացնում ճգնաժամի պահին հիվանդներին սպասարկելու համար:
Բուժաշխատողների խոսքով՝ շտապ օգնության բաժանմունքում սպասող հիվանդներից մեծ մասի թեստի արդյունքները դրական են լինում, սակայն հետազոտության արդյունքները ստանալու համար մի քանի օր է պահանջվում:
Նրանք հայտնել են, որ իրավիճակն առավել ծանր է եղել կիրակի գիշեր, երբ բուժքույրները, որոնք ընդամենը 7-ն են եղել, հրաժարվել են աշխատել և պահանջել են, որ իրենց օգնող խումբ կանչեն:
Աղբյուրի տվյալներով՝ Միչիգան նահանգը Նյու Ջերսիի և Նյու Յորքի հետ հավասար ամենատուժածն է կորոնավիրուսի պատճառով:
ԱՄՆ-ի ողջ տարածքում հիվանդությունից մահացել է 14 865 մարդ, վարակվել՝ 435 780-ը:










