Մոսկվայի բիզնես կենտրոնում տեղի ունեցած պայթյունի վայրից տեսանյութ է հրապարակվել

20:18 • 09.04.20

Ռուսական РЕН ТВ հեռուստաալիքը տեսանյութ է հրապարակել Մոսկվայի «Պանորամա» բիզնես կենտրոնում տեղի ունեցած պայթյունի վայրից:

Հրապարակված տեսակադրերում երևում է, որ շենքի ութերորդ հարկի գրեթե ողջ շարքի պատուհանները կոտրված են: Բացի այդ, վնասվել են նաև շենքի դիմաց կայանված ավտոմեքենաները:

Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել հինգշաբթի: Արտակարգ ծառայությունների տվյալներով՝ բիզնես կենտրոնում ջեռուցման համակարգ է պայթել, որից հետո կարճատև բռնկում է տեղի ունեցել:

Քննչական կոմիտեն, իր հերթին, հայտնել է գազաբալոնի պայթյունի մասին: Նախնական տվյալներով՝ երկու մարդ է տուժել: