Ճապոնացի մասնագետները պարզել են, որ ՄԻԱՎ-ի դեղամիջոցն արգելակում է կորոնավիրուսի տարածումը. ТАСС
Ճապոնացի գիտնականներն ուսումնասիրել են, թե ինչպես են ինը հակառետրովիրուսային դեղամիջոցներն ազդում SARS-CoV-2 (COVID-19) կորոնավիրուսով վարակված բջիջների վրա և պարզել են, որ դրանցից մեկը՝ «նելֆինավիրը» (անբավարարության վիրուսի (ՄԻԱՎ) դեղամիջոց), նույնիսկ փոքր կոնցենտրացիաներում արգելակել է նոր վիրուսային մասնիկների ձևավորումը:
Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը, մասնագետներն իրենց հետազոտության արդյունքները հրապարակել են bioRxiv էլեկտրոնային գիտական գրադարանում:
«Մեր գիտափորձերը ցույց են տվել, որ «նելֆինավիրը» բավականին արդյունավետորեն ճնշում է SARS-CoV-2 վիրուսի բազմացումը բջիջներում նույնիսկ շատ ցածր և անվտանգ կոնցենտրացիաներում: Այդ դեղամիջոցը պետք է ընդգրկել կորոնավիրուսի դեմ պայքարի համար պիտանի դեղամիջոցների շարքում և սկսել դրա փորձարկումը կամավորների վրա», - հայտնում են հետազոտողները:
Չինաստանի Ուհան քաղաքում կորոնավիրուսի համաճարակի բռնկման պահից ի վեր գիտնականներն ու բժիշկները հետազոտություններ են կատարում՝ պարզելու համար, թե ինչպես են իրենց դրսևորում արդեն իսկ գոյություն ունեցող դեղամիջոցները Covid-19-ի բուժման հարցում:










