Իսպանիան կերկարաձգի արտակարգ դրության ռեժիմը մինչև մայիս. CNN

18:54 • 09.04.20

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը նախատեսում է երկրում սահմանված արտակարգ դրության ռեժիմը երկրաձգել մինչև մայիս՝ զսպելու համար նոր տեսակի կորոնավիրուսի տարածումը:

«Ես համոզված եմ, որ 15 օրից մենք ստիպված կլինենք անել դա, մենք դեռ չենք հասել համավարակի ավարտին»,- Սանչեսին մեջբերում է CNN-ը:

Հինգշաբթի Սանչեսը դիմել է օրենսդիրներին՝ արտակարգ դրությունը մինչև ապրիլի վերջ երկարաձգելու հնարավորություն ստանալու համար:

Վերջին տվյալների համաձայն՝ Իսպանիայում կորոնովիրուսից մահացածների թիվը գերազանցել է 15 000-ը, վարակվածներինը՝ 152 000-ը: