Մոսկվայում կորոնավիրուսի և զուգակցող հիվանդությունների պատճառով 12 մարդ է մահացել. Известия

02:47 • 10.04.20

ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում կորոնավիրուսի և զուգակցող հիվանդությունների հետևանքով 12 մարդ է մահացել: Այս մասին, Известия-ի փոխանցմամբ, ապրիլի 10-ին հաղորդել են վարակի դեմ օպերատիվ շտաբից:

Նշվում է, որ պացիենտների մոտ ախտորոշվել է թոքաբորբ, իսկ կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական է եղել: Մահացածների տարիքը 33-ից 87-ի միջակայքում է: Նրանցից 3-ը 45-ից ցածր տարիքի են:  

 

Վարակի հետևանքով մահացած 39-ամյա և 42-ամյա 2 տղամարդիկ սրտի հետ կապված խնդիր են ունեցել, իսկ 33-ամյա 1 կին հոսպիտալացված և բուժօգնության դիմած չի եղել:

Այսպիսով, Մոսկվայում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը հասել է 50-ի:

Ապրիլի 9-ի տվյալներով՝ Ռուսաստանում գրանցվել է նոր տեսակի կորոնավիրուսով վարակման 10 131 դեպք զոհերի ընդհանուր թիվը 76 է, ապաքինվել է 698 մարդ: