Չինաստանում 1 օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակման 42 դեպք է գրանցվել. РИА Новости

05:56 • 10.04.20

Չինաստանում 1 օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակման 42 դեպք է գրանցվել, 1 մարդ մահացել է: Այս մասին գրում է РИА Новости-ն՝ հղում տալով երկրի առողջապահական հարցերով պետական կոմիտեին: 

Նշվում է, որ 42 դեպքերից 38-ը բերովի են, մնացած 4-ը՝ լոկալ:

Ընդհանուր առմամբ Չինաստանում կորոնավիրուսով վարակման 1141 բերովի դեպք է հաստատվել, դեռևս հիվանդ է 733 մարդ: Նրանցից 34-ը գտնվում է ծանր վիճակում, իսկ 408-ը ապաքինվել է: Մեկ օրվա ընթացքում հիվանդանոցից դուրս է գրվել 85 մարդ: