Մահացել է Ալավերդու շրջանի ջոկատի հրամանատար Սասուն Սիմոնյանը

02:18 • 10.04.20

Մահացել է Արցախյան Ազատամարտի նվիրյալ կամավորական, Ալավերդու շրջանի ջոկատի հրամանատար Սասուն Սիմոնյանը (ծնվ․ 1951թ.)։ Այս մասին գրել է «Սասնա Ծռեր» համահայկական շարժման ղեկավար Ժիրայր Սեֆիլյանը ֆեյսբուքյան իր էջում:

Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.

«Նրա ջոկատը «Շուշիի առանձնակի գումարտակի» կազմում մասնակցել է բազմաթիվ մարտական գործողությունների՝ արիաբար կատարելով հրամանատարության առաջադրանքները։

Ցավակցում եմ Սասուն Սիմոնյանի հարազատներին և մեր բոլոր մարտական ընկերներին»: