Թրամփի մամուլի ասուլիսներից առաջ լրագրողները կորոնավիրուսի էքսպրես-թեստեր կհանձնեն. ТАСС

03:18 • 10.04.20

ԶԼՄ ներկայացուցիչները, որոնք ներկա են լինում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մամուլի ասուլիսներին, կորոնավիրուսի թեստ կհանձնեն: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում տալով Սպիտակ տան մամուլի ծառայությանը:

«Սպիտակ տունը և Սպիտակ տան թղթակիցների ասոցիացիան հաղորդում են, որ յուրաքանչյուրը մամուլի ասուլիսից առաջ կորոնավիրուսի ախտորոշիչ էքսպրես-թեստեր կհանձնի»,- նշել է մամուլի ծառայությունը:

Ավելի վաղ Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջադ Դիրը հայտարարել էր, որ բժիշկները և անվտանգության ծառայության աշխատակիցները կորոնավիրուսի առկայությունը կստուգի բոլոր նրանց մոտ, ովքեր, հնարավոր է, Թրամփին կամ փոխնախագահ Մայքլ Փենսին մոտ տարածության մեջ գտնվեն: