Կորոնավիրուսով պայմանավորված մեկուսացումից դուրս է եկել 1500 մարդ, վարակից բուժվածները 358-ն են, մահվան դեպքերը՝ 18-ը․ Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն

23:20 • 16.04.20

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը տեղեկացնում է, որ մեկուսացումից դուրս է եկել շուրջ 1500 մարդ։

Հիշեցնենք, որ  ապրիլի 16-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 48 նոր դեպք, առողջացել է ևս 61 մարդ։ Վարակվածների ընդհանուր թիվը ՀՀ-ում 1159 է, մահվան դեպքերը՝ 18-ը։