Ապրիլի 17-21-ը Վրաստանում կարգելվի մարդատար ավտոմեքենաների երթևեկությունը

23:00 • 16.04.20

Վրաստանի կառավարությունը որոշում է կայացրել խստացնել կարանտինային միջոցառումներն ու արգելել մարդատար ավտոմեքենաներով տեղաշարժը Զատկի տոնի առաջիկա օրերին:  

Ինչպես հայտնում է Новости-Грузия-ն՝ վկայակոչելով կառավարության մամլո քարտուղար Իրակլի Չիկովանիին, կառավարության որոշմամբ՝ ապրիլի 17-ի 12:00-ից մինչև ապրիլի 21-ը կարգելվի թեթև մարդատար մեքենաներով երթևեկությունը Վրաստանի ողջ տարածքում:

Նշվում է, որ սահմափակումը չի տարածքում բեռնափոխադրումների, ինչպես նաև առևտրային կառույցները սպասարկող ծառայությունների վրա: Դեղատներն ու մթերային խանութներն աշխատելու են սովորականի պես:  

Բացի այդ, ապրիլի 17-ից պարտադիր է դառնալու պաշտպանիչ դիմակի օգտագործումը փակ տարածքներում: Այդ կանոնի պահպանման պատասխանատվությունը կրելու են իրավաբանական անձինք:  

Վրաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերը հասել են 348-ի, այսօր վարակման 30 նոր դեպք է հայտանաբերվել: