Ավելի քան 487 կազմակերպությունում և մասնաճյուղերում իրականացրել է մշտադիտարկում. շուրջ 55-ի գործունեությունը ժամանակավոր կասեցվել է. Աշոտ Հարությունյան (տեսանյութ)
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վարչության պետ Աշոտ Հարությունյանը ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում ներկայացրեց մարտի 31-ին ընկերությունների համար պարետի որոշմամբ սահմանած կանոնները:
«Պարետի ցուցմամբ և որոշմամբ տեսչական մարմին հանձարարված է մշտադիտարկումներ իրականացնել կազմակերպություններում՝ ուղղված կանոնների պահպանմանը»,-ասաց նա և նշեց, որ նախապես էլեկտրոնային փոստերին ուղարկվել են կանոնները, այնուհետև տարածքային կենտրոնների կողմից գրաֆիկներ կազմվել և մշտադիտարկումներ են իրականացվել:
«Այս ժամանակաշրջանում տեսչական մարմինն իրականացրել է ավելի քան 487 կազմակերպությունում և մասնաճյուղերում մշտադիտարկում, կազմվել են հաշվատվություններ, արդյունքները հաշվառվում և ներկայացվում է: Շուրջ 55 կազմակերպությունների կամ նրանց մասնաճյուղերի գործունեությունն այս ընթացքում պարետի որոշմամաբ ժամանակավոր կասեցվել է»,-ասաց նա և նշեց, որ խախտումները հիմանակնում վերաբերում են հաճախորդների հետ հաճախ շփում ունեցող կազմակերպությունների աշխատակիցների՝ դիմակներ չկրելու ինչպես նաև ծորակների անհրաժեշտ քանակը չապահովելու, հանդերձապահարաններ չունենալու, փակվող աղբամաններ չունենալու հետ կապված:
Բանախոսը նշեց, որ իրենց վարկված աշխատակիցները երկուսն են, իսկ մեկուսացված, ինքնամեկուսացված աշխատակիցների թեստերը բացասական են եղել, նրանք վարակված չեն եղել:
Աշոտ Հարությունյանը նշեց, որ կանոնների պահպանումը կանխարգելման նշանակություն ունի և շատ կարևոր է: «Ջերմաչափում իրականացնելը շատ կարևոր է, որը ցանկացած կազմակերպության համար անհրաժեշտություն է»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է պաշտպանիչ միջոցներին, ապա նա ասաց, որ օրենսդրությամբ սահմանված է, որ անհատական պաշտպանության միջոցների տրամադրման պարտականությունը կրում է գործատուն: «Միևնույն ժամանակ ես պետք է հորդորեմ նաև աշխատողներին. նրանք պարտավոր են ճիշտ կիրառել այդ բոլոր միջոցները և պահպանել գործատուի սահմանած կանոնները»,-ասաց նա և նշեց, որ վերահսկողությունն իրակաացվում է երկու եղանակով՝ իրազեկման և մշտադիտարկումների եղանակով:










