Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսով վարակման դեպքերը գերազանցել են 100 000-ը

21:34 • 16.04.20

Միացյալ Թագավորությունում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 103 093-ի՝ ըստ երկրի առողջապահության նախարարության տվյալների:  

Ինչպես հայտնում է CNN-ը, ընդհանուր առմամբ, 327 608 մարդ է կորոնավիրուսի թեստ հանձնել: Հիվանդանոցներում արձանագրված մահվան դեպքերը հասել են 13 729-ի:

Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահվան 861 նոր դեպք է արձանագրվել:  Ներկա պահին ակտիվ վարակակիր է ավելի քան 89 000 մարդ: