ԱՄՆ-ում կորոնավիրուսի հետևանքով ավելի քան 30 000 մարդ է մահացել

20:42 • 16.04.20

Միացյալ Նահանգներում  կորոնավիրուսով պայմանավորված հիվանդությունից մահացածների թիվը հասել է 33 332-ի: Այս մասին վկայում են Worldometers կայքի՝ իրական ժամանակում թարմացվող տվյալները:

Ըստ պարբերաբար թարմացվող տվյալների՝ երկրի ողջ տարածքում համաճարակի բռնկման պահից ի վեր վարակվածների թիվը կազմում է 651 310 մարդ, որոնցից ակտիվ վարակակիր են 561 489-ը: Ընդհանուր առմամբ, ապաքինվել է 56 489 հիվանդ:

Մեկ օրում վարակման 3162 նոր դեպք է արձանագրվել: Մահացության ցուցանիշով առաջատարը Նյու Յորք նահանգն է, որտեղ կորոնավիրուսից մահացել է 10 899 մարդ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է աշխարհ ավելի քան 210 երկրում: