Հնդկաստանում 72 ընտանիք պիցցայի առաքիչի «պատճառով» մեկուսացվել է
Հնդկաստանի Դելի քաղաքում պիցցայի առաքիչը, որը վերջին 15 օրում պիցցա է առաքել 72 ընտանիքի, կորոնավիրուսի թեստ է հանձնել և դրական արդյունք ստացել:
Ինչպես հայտնում է NDTV-ն, 19-ամյա երիտասարդի մոտ կորոնավիրուսի հայտնաբերումից հետո այդ բոլոր ընտանիքները մեկուսացվել են: Բժիշկները հետևում են նրանց վիճակին: Բացի այդ, կարանտինի մեջ են գտնվում նաև 20 այլ առաքիչներ, որոնք աշխատել են 19-ամյա գործընկերոջ հետ:
Նշվում է, որ վերջինս, հավանաբար, վարակվել է հաճախորդներից մեկից, որին պիցցա էր առաքել:
Հիշեցնենք, որ Հնդկաստանում սահմանված մեկուսացման ռեժիմը երկարաձգվել է մինչև մայիսի 3-ը:
1.3 մլրդ բնակչություն ունեցող երկրում կորոնավիրուսով վարակվել է 12 759 մարդ, հիվանդությունից մահացել՝ 423-ը:










