Իտալիայում արձանագրվել է մարտի 13-ից ի վեր կորոնավիրուսից մահացության ամենացածր մեկօրյա ցուցանիշը. Բորելի
Իտալիայում մեկ օրում կորոնավիրուսով վարակման 3786 նոր դեպք է արձանագրվել: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է երկրի Քաղաքացիական պաշտպանության գործակալության ղեկավար Անջելո Բորելին:
Նախորդ օրը վարակակիրների 24-ժամյա աճը կազմել էր 2667 մարդ: Մահացության մեկօրյա ցուցանիշը հասել է 525-ի, որը փոքր-ինչ նվազել է նախորդ օրվա տվյալից (578): Դա ամենացածր ցուցանիշն է, որը գրանցվել է մարտի 13-ից ի վեր:
Համաճարակի բռնկման պահից ի վեր երկրում մահացել է 22 170 մարդ: Վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 168 941 մարդ, որոնցից ակտիվ վարակակիր են 106 607-ը:
Բորելիի հաղորդմամբ՝ մեկ օրում ավելի քան 2000 մարդ է ապաքինվել: Նշվում է նաև, որ Իտալիայում կորոնավիրուսից մահացած բժիշկների թիվը հասել է 127-ի:










