Կրասնոյարսկում ձերբակալել են դպրոցի վրա զինված հարձակում պատրաստող դեռահասի (տեսանյութ)
ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Կրասնոյարսկում դպրոցի վրա զինված հարձակում ծրագրելու համար դեռահասի է ձերբակալել: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով հատուկ ծառայությունների հանրային կապերի կենտրոնին:
Նշվում է, որ ձերբակալվածը ծնվել է 2006 թվականին:
«Նրանից առգրավվել է որսորդական հրացան փամփուշտներով, ենթադրաբար ինքնաշեն պայթուցիկ սարքեր, ինչպես նաև կապի միջոցներ և անձնական օրագրեր, որոնք տեղեկություններ են պարունակում պատրաստվող հանցագործության մասին»,-ասված է Անվտանգության դաշնային ծառայության հաղորդագրության մեջ:
Ձերբակալվածը հայտարարել է, որ զենքն իրեն պետք էր դպրոցում հրաձգություն սկսելու համար, ինչը նա պատրաստվում էր անել «ապրիլի 19-20-ին»:










