ԱԺ-ն փակ գաղտնի քվեարկությամբ ԿԲ նախագահ կընտրի վաղը
ԱԺ-ն ավարտեց ԿԲ նոր նախագահի ընտրության հարցի քննարկումը: Թեկնածուն «Իմ քայլը» խմբակցության կողմից առաջադրված Մարտին Գալստյանն է: ԱԺ-ում ներկայացված երեք խմբակցություններն էլ դրական գնահատեցին նրա թեկնածությունը, կարևորեցին նրա մասնագիտական հմտությունները և փորձը:
Եզրափակիչ ելույթում Գալստյանը նշեց, որ բավականին հետաքրքիր ու կառուցողական հարցուպատասխան տեղի ունեցավ և անդրադարձավ պատգամավորների բարձրացրած հարցերին:
Անդրադառնալով ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի առաջարկին՝ դադարեցնել կամ սառեցնել կուտակային կեսնաթոշակային ֆոնդերին վճարվող գումարները, նա նշեց, որ դա ոչ մի պարագայում անել չի կարելի: «Այդ միջոցները կարող են օգտագործվել այն ժամանակ, եթե այս երկրում կլինեն երկարաժամկետ կայուն ֆինանսավորում պահանջող նախագծեր, կառավարությունը կարող է այդ նախագծերով հանդես գալ, թողարկի պարտատոմսեր, որի ձեռքբերումը, կարծում եմ, կիրականացվի այդ ֆոնդերի կողմից»,- նշեց նա:
Մարտին Գալստյանը նաև ասաց, որ հարցեր են հնչել փոխարժեքի կայոինության վերաբերյալ և ընդգծեց, որ ԿԲ-ի խնդիրը գների կայունությունն է, այլ ոչ թե փոխարժեքի կայունությունը:
«Գների կայնություն պահելով մենք լուծում ենք մեր բոլոր հայրենակիցների խնդիրը: Փոխարժեքի տատանումներից տուժում են կոնկրետ խմբեր: Արժույթի արժեզրկման պարագայում կայուն, երկարաժամկետ տնտեսական աճ չի ապահովվում, դու ունենում ես կարճաժանկետ մրցունակության լուծման խնդիրներ, բայց այդ խնդիրը բերում է իր հետ բազմաթիվ ռիսկեր: Եթե այդտեղ ռիսկ չլիներ, բոլոր երկրներն իրենց փոխարժույթները կարժեզրկեին, փող կբաժանեին, դրանով հարցեը կլուծեին և ո´չ ԿԲ պետք կլիներ, ո´չ էլ այլ ինստիտուտ»,- ասաց նա:
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հիշեցրեց, որ ԿԲ նախաագահն ընտրվում է փակ գաղտնի քվեարկությամբ՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 3/5-ով:
Հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը ներկայացրեց, որ քվեարկությունը կանցկացնվի վաղը՝ 10:30-ից 12:30-ի սահմաններում: Նա նշեց, որ ընտրվել է երկու ժամ, որ ընտրություններն առանց կուտակումների լինեն և խնդրեց պատգամավորներին յուրաքանչյուրն իր հետ ունենա իր գրիչը:










