ՀՀ ԶՈՒ 1-ին զորամիավորման հատուկ նշանակության ստորաբաժանումների ներգրավմամբ անցկացվել է մարտավարական մասնագիտական պարապմունքներ

17:24 • 17.04.20

Զինծառայողների մասնագիտական գիտելիքները և գործնական հմտությունները զարգացնելու նպատակով ապրիլի 16-ին 1-ին զորամիավորման հատուկ նշանակության ստորաբաժանումների ներգրավմամբ անցկացվել են մարտավարական մասնագիտական պարապմունքներ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ստուգվել են մարտական տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելու և համակարգված գործելու զինծառայողների կարողությունները: