Օրավարձով աշխատել ու ապրել եմ, իսկ հիմա ոչ մի ծրագրում ներառված չեմ, ո՞նց ապրեմ. քաղաքացի (տեսանյութ)
Ստեղծված իրավիճակում օգնություն են բաժանում, բայց մարդկանց մի տոկոս էլ կա, որ գրանցված աշխատող չի եղել ու այսօր ոչ մի աջակցությունից չի օգտվում։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքացի Կարինե Մանուկյանը։
«Գրանցված եմ Արմավիրի մարզում, ապրում եմ Երևանում, աշխատել եմ օրավարձով, ես իմ օրվա ապրուստը վաստակել եմ, ոչ մեկից ոչինչ չեմ խնդրել։ Հիմա ես ապրելու ոչ մի հնարավորություն չունեմ, ու ոչ մի խմբի մեջ ներգրավված չեմ»,-ասաց քաղաքացին։
Նրա խոսքով, ինքը վարձով է ապրում և տան վարձը վճարելու հնարավորություն այլևս չունի։ «Որ տնից հանեն, կամ պիտի գամ կառավարության առջև նստեմ, որ գլխիս տանիք ունենամ, կամ աշխատանքի ու սոցիալական նախարարության ծածկի տակ նստեմ»,-ասաց քաղաքացին։
Նա նաև նշեց, որ դիմել է թե՛ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, թե՛ կառավարություն, բայց ստացել է նույնաբովանդակ պատասխան, այն է` ինքը չի կարող ընդգրկվել սոցիալական աջակցության ծրագրերում։
Մանրամասները` տեսանյութում










