Ասել են՝ եթե վրացական անձնագրով սահման անցնես, կդատապարտվես, Հայաստանում էլ չեմ կարող մնալ. քաղաքացի (տեսանյութ)
2014 թվականից գնացել եմ Մոսկվա, այնուհետև «դեպորտ» արեցին, եկա Հայաստան ու ազգանունս փոխեցի, դարձա Խաչատրյան։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի և Վրաստանի քաղաքացի Սամվել Քոչարյանը, ով ՌԴ-ում արտագնա աշխատանքով է զբաղվում։ Նրա խոսքով, ազգանունը փոխելուց հետո կրկին կարողացել է մուտք գործել ՌԴ տարածք։
«Անձնագիրս ոչ թե կաշառքով եմ ձեռք բերել, այլ օրինական մուծում եմ կատարել անձնագրային վարչությանը, որից հետո ստացել եմ»,- ասաց քաղաքացին։
Նրա խոսքով, ինքը 2020 թվականի հունվարի 26-ին մեկնել է Մոսկվա, այնուհետև վերադարձել Հայաստան՝ Վրաստան գնալու նպատակով, քանի որ հայրը ծանր վիճակում Թբիլիսիի հիվանդանոցներից մեկում է։ «Հետ վերադառնալուց հետո պարզվեց, որ ես հետախուզման մեջ եմ, քանի որ ազգանունս փոխել եմ, տարել են ոստիկանության բաժանմունք, մեկ ամիս էլ մնացել եմ ԱԱԾ֊ում։
Գործը ձգձգվում է, երեկ ասացին, որ ևս մի քանի ամիս կշարունակվի, իսկ հայրս ծանր վիճակում է։ Խնդրում եմ պարոն Փաշինյանին, որ այս հարցը լուծի, գնամ Վրաստան։ Ինձ ասել են՝ եթե Հայաստանից վրացական անձնագրով փորձես անցնել սահմանը, ապա քեզ կդատապարտենք»,-ասաց քաղաքացին։
Սամվել Քոչարյանը նշեց, որ մեկ ամիս կարողացել էր տուն վարձակալել, սակայն այժմ այլևս փող չունի, և դրսում է գիշերում։
Մանրամասները՝ տեսանյութում










