Շատ են դիմում այն քաղաքացիները, որոնք հայտնվել են Ռուսաստանում և այս պահին չունեն աշխատանք, չունեն կացարան. Զարեհ Սինանյան (տեսանյութ)

17:09 • 17.04.20

Ռուսաստանից դիմորդների թիվն անհամեմատ մեծ է մյուս երկրներից դիմորդների թվից: Այս մասին կառավարության մամուլի կենտրոնում ասուլիսն ասաց ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ անդրադառնալով հարցին, թե որ երկրներից են ամենից շատ դիմում Հայաստան վերադառնալու համար: «Կան մեծ թվով հայեր, որոնք ՀՀ քաղաքացի են, ցանկանում են վերադառնալ, բայց հնարավորություն չունեն»,-ասաց նա:

Սինանյանն այլ երկրներում կորոնավիրուսով վարակված մեր հայրենակիցների վերաբերյալ ասաց, որ թեև սկզբում մոնիթորինգ էին անում՝ պարզելու նրանց թիվը, սակայն այդ թիվն այնքան մեծ էր, որ համարեցին անիմաստ: «Վարակվածների թիվը շատ ավելի մեծ է, քան մենք պատկերացնում ենք, առավել ևս Ռուսաստանում վարակը դեռ իր կիզակետին չի հասել և այնտեղ բնակվող մեր հայրանկիցները չեն կարող անմասն մնալ»,-ասաց նա:

Զարեհ Սինանյանը նշեց, որ շատ են դիմում այն քաղաքացիները, որոնք հայտնվել են Ռուսաստանում, այս պահին չունեն աշխատանք, չունեն կացարան, ուզում են Հայաստան գալ չեն կարողանում, մնալու տեղ չունեն և այս պահին Հայաստանում կացարան են փնտրում: «Խնդիրն այն է, որ այս քաղաքացիներից շատերը հնարավոր է վարակված են, և եթե փորձում ենք կացարաններ գտնել, իրենց վարակված կամ չվարկված լինելը խնդրահարույց է, մեղմ ասած այդ ուղղությամբ խնդիրը լուրջ է»,-ասաց նա:

Նա նշեց, որ պետության հնարավորությունները անսահմանափակ չեն, բայց ամեն դեպքում պետք է պատասրտ լինենք հոսքեր ընդունելու: «Մենք այս պահին ռեալ պատկերացում չունենք Հայաստան վերադառնալ ցանկացողների թիվը մի քանի հարյուրն է, որոնց մասին գիտենք, թե մի քանի հազարն են, տասնյակ հազար ե՞ն, թե հարյուր հազարն են և չգիտենք իրավիճակը ինչպես է փոխվելու: Հետևաբար, մենք մեր հնարավորություններով փորձում ենք բոլոր հայրենակիցներին հասցնել այն օգնությունը, որը իրատեսորեն կարող ենք հասցնել»,-ասաց նա:

Սինանյանը նշեց, որ տեղյակ չէ, թե ինչու է Դոմոդեդովի օդանավակայնից 135 ՀՀ քաղաքացի դեսպանության տրամադրած սնունդից և հյուրատներ տեղափոխվելու աաջարկից հրաժարվել:

Նա նշեց, որ երեկ Չինաստանից բերվել է բժշկական գույք և սարքավորումներ, պարբերաբար կազմակերպվելու են թռիչքներ: Նա տեղեկացրեց, որ սփյուռքյան կազմակերպությունները շուրջ կես միլիոն դոլարի չափով ֆինանսական աջակցություն են ցուցաբերել:

Սինանյանի խոսքով՝ Հայաստանի համայակական հիմնադրամի հետ համագործակցում են. «Կորոնավիրուսի մեզ պատրադրած իրականությունը պարտադրում է ինչ-որ չափով նաև մեզ վերանայել մեր ծրագրերը, ամռանն ունենք «Քայլ դեպի տուն»՝ նախկին արի տուն ծրագիրը պատանի առաջնորդների ճամբարը, այս պահին քիչ հավանական է թվում, որ այս տարի մենք կարողանանք այդ ծրագրերն իրագործել»,-ասաց նա և նշեց, որ նախատեսված էր նաև երեք խոշոր համաժողովներ, որոնք կիրանացվեն առցանց: