Աշխարհի ամենակարճահասակ կինը կոչ է արել համավարակի ընթացքում տանը մնալ (տեսանյութ)

14:45 • 17.04.20

Հնդկաստանում բնակվող աշխարհի ամենակարճահասակ կինը տեսանյութի միջոցով դիմել է մարդկանց՝ նրանց կոչ անելով հետևել կորոնավիրուսի դեմ պայքարի համար սահմանված կարանտինային ռեժիմին: Համապատասխան տեսանյութը հրապարակվել է Youtube սոցկայքում։

Համացանցում մեծ տարածում գտած տեսանյութի հերոսուհին 62․8 սանտիմետր հասակով 26-ամյա դերասանուհի Ջոթի Ամջին է, որը, կանգնելով ոստիկանական մեքենայի վրա, հնդկական Նագպուր քաղաքի իր համաքաղաքացիներին հորդորում է համավարակի ընթացքում տանը մնալ։

Վերջին տեղեկությունների համաձայն՝ Հնդկաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 13 495 դեպք, որից 448-ը՝ մահվան ելքով։