Հրազենի գործադրմամբ սպանություն՝ Գեղարքունիքի մարզում. Porsche Cayenne-ում հայտնաբերվել է 36-ամյա տղամարդու դի. shamshyan.com
Այսօր՝ հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 10։20-ի սահմաններում, ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհին՝ Porsche Cayenne մակնիշի տրանզիտ համարանիշի ավտոմեքենայի մեջ, տղամարդու դի կա, տեղեկացնում է shamshyan.com-ը։
Ոստիկաններն ու քննիչները ավտոմեքենայի մեջ հայտնաբերել են վարորդի՝ Նոր Նորք 9-րդ զանգվածի բնակիչ՝ 36-ամյա Գեղամ Աբրահամյանի դին։ Դատաբժշկի եզրակացության համաձայն՝ նրա վրա կա հրազենի վնասվածք։
Նշված սպանությունը կատարելու կասկածանքով ոստիկանները որոնել են Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 32-ամյա Արթուր Կիրակոսյանին։ Այնուհետև ոստիկանության օպերատիվ-հետախուզական խմբերին միացել են քննիչները՝ մարզի քննչական վարչության պետ Կ. Թորոսյանի գլխավորությամբ և հայտնաբերել կասկածյալ Ա. Կիրակոսյանին։ Հայտնաբերել են նաև հանցագործության գործիք՝ «ՄՌ-155» տիպի որսորդական ողորկափող հրացանը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում:










