Երուսաղեմում ուղղափառ հրեաները բողոքի ցույց են կազմակերպել կորոնավիրուսի պատճառով սինագոգների փակվելու դեմ (տեսանյութ, լուսանկարներ)
Երուսաղեմի Մեա Շեարիմ շրջանի ուղղափառ հրեաները նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի հետևանքով սինագոգների փակվելու դեմ բողոքի ցույց են կազմակերպել, որոնք ավարտվել են ոստիկանների հետ բախումներով, հայտնում է The Jerusalem Post-ը։
Բախումներին մասնակցել են տասնյակ ուղղափառներ, որոնք փողոց են դուրս եկել սինագոգների ռաբբիների հրահանգով։ Հրեաները քարեր, ձվեր և մետաղյա ձողեր են նետել ոստիկանների վրա և նրանց «նացիստներ» անվանել՝ հոգևոր միջոցառումների անցկացումը թույլ չտալու համար։
Ոստիկանությունը ջրցաններով և լուսաձայնային նռնակներով է պատասխանել, որի հետևանքով մի քանի անցորդ է տուժել։ Կատարվածը տեսանկարահանվել է և հրապարակվել լրագրող Էմանուել Ֆաբիանի թվիթերյան էջում։
Ինչպես ավելի վաղ էր հայտնի դարձել, կորոնավիրուսային համաճարակից ամենից շատ ուղղափառ համայնքներն են տուժել, քանի որ նրանք հրաժարվել են հետևել սահմանափակման միջոցառումներին և շարունակել են կրոնական տոնակատարություններին մասնակցել: Արդյունքում շատերը վարակվել են, իսկ նրանց այցելության վայրերը դարձել են վարակի բռնկման հիմնական օջախներ։












