Թուրքիայում կորոնավիրուսի պատճառով 1 ամսով երկարաձգվել է մայիսին զորացրվողների ծառայությունը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրամանով երկրում մեկ ամսով երկարաձգվել է 2019 թվականի նոյեմբեր ամսին պարտադիր զինվորական ծառայության անցած զինվորների ծառայությունը: Էրդողանի հրամանագիրը հրապարակվել է Resmi gazete պաշտոնաթերթում:
Ավելի վաղ Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի և բանակի հրամանատարական կազմի հանդիպման ժամանակ նախարարը տեղեկացրել էր, որ կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում իրենք պատրաստվում են երկարաձգել 2019 թվականի նոյեմբերի զորակոչի զինվորների ծառայությունը:
Թուրքիայում պարտադիր զինվորական ծառայության ժամկետը 6 ամիս է:










