Եթե կորոնավիրուսի տարածման այս տեմպը պահպանվի, ապա մայիսի 4-ին Հայաստանում կունենանք 2500 դեպք, իսկ մայիսի 21-ին՝ 5000 դեպք. Արսեն Թորոսյան

12:39 • 18.04.20

Կորոնավիրուսային հիվանդության դեպքերի կրկնապատկման տեմպը այս պահին 17 օր է և եթե կորոնավիրուսի տարածման այս տեմպը պահպանվի, ապա մայիսի 4-ին մենք կունենանք 2500 դեպք, իսկ մայիսի 21-ին 5000 դեպք, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նախարարը նաև նշել է, որ բոլորի խնդիրը մնում է նույնը` կոտրել տարածման տեմպը և հիվանդության տարածման օղակները:

«Ուզում եմ նաև հատուկ նշել, որ մեր կողմից թեստավորման հզորությունների մեծացումը օրական 1000 թեստի շատ բարդ և բազմաբաղադրիչ գործընթաց է եղել»,- գրել է նախարարը և գևառմանը կից տեղադրել լուսանկար: