Բերման ենթարկված 42-ամյա տղամարդու մոտ «կրիստալ» տեսակի թմրամիջոց է հայտնաբերվել

12:55 • 18.04.20

Ապրիլի 17-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության քրեական հետախույզներն իրացնելով օպերատիվ-տվյալները, ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների հետ համատեղ ձեռնարկած միջոցառմամբ, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, Էրեբունու փողոցից բաժին բերման են ենթարկել 42-ամյա մի տղամարդու, որի մոտից անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է թմրամիջոցի նմանվող բյուրեղանման զանգված:

Տղամարդը հայտնել է, որ հայտնաբերվածը «կրիստալ» տեսակի թմրանյութ է և պատկանում է իրեն:

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր: