Վարդենիսցի բժշկուհու հետ շփում ունեցած 51 քաղաքացի ինքնամեկուսացվել է. քաղաքում ավելի խիստ հսկողություն է. News.am
Վարդենիսի պոլիկլինիկայում աշխատող կորոնավիրուսով վարակված բժշկուհու անմիջական շփման մեջ եղած 51 քաղաքացիներ ինքնամեկուսացված են։ Այս մասին այսօր՝ ապրիլի 17–ին, NEWS.am-ի հետ զրույցում ասել է վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը։
«Կինը, որի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս, բժշկուհի է, և իր հետ շփման շրջանակը պարզված է արդեն, բոլոր նրանք, ովքեր նրա հետ անմիջական շփման մեջ են եղել՝ 51 հոգի, այս պահին իրենց տներում ինքնամեկուսացված են։ Բժշկուհու ընտանիքի 4 անդամներն այս պահին Երևանում են, թեստավորում են»,- ասել է Գեւորգյանը։
Նրա խոսքով՝ Վարդենիս ելումուտը չի դադարեցվել, պարզապես ավելի խիստ հսկողություն է իրականացվում։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում։










