Սիրիական Քուրդիստանում գրանցվել է կորոնավիրուսի հետևանքով մահվան առաջին դեպքը. Интерфакс
Սիրիական Քուրդիստանի վարչախումբը ուրբաթ հաստատել է նոր տեսակի կորոնավիրուսի հետևանքով մահվան առաջին դեպքի մասին: Այս մասին հայտնում է Интерфакс-ը՝ հղում տալով Rudaw Media Network մեդիա խմբին:
Հրապարակված հայտարարությունում նշվում է, որ Էլ Հասաքե քաղաքի բնակիչ, 53-ամյա տղամարդը մահացել է ապրիլի 2-ին: Սկզբում պացիենտը հոսպիտալացվել է մասնավոր կլինիկա, ինչից հետո նրան տեղափոխել են Էլ-Ղամիշլիի հանրապետական հիվանդանոց: Նախատեսվում էր տղամարդուն տեղափոխել Դամասկոս թեստ հանձնելու համար, սակայն վերջինս մահացել է:
«Մենք շատ դեպքերի նմուշներ ենք ուղարկում Դամասկոսի կենտրոնական լաբորատորիա, քանի որ տղամարդու մոտ վարակի առկայության կասկածներ ունենք, սակայն մինչ այժմ մեզ դրական նմուշների մասին չեն հաղորդել»,- հայտնել է բժիշկ Օմար ալ Աքուբը:
Սիրիայի առողջապահության նախարարության տվյալներով՝ այս պահին երկրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 38 դեպք, որոնցից 2-ը՝ մահվան ելքով: Հաղորդվում է 5 ապաքինված մարդու մասին:










