Գուտերեշը կոչ է արել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ստեղծելու համար համաշխարհային կոալիցիա կազմել. РИА Новости
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը կոչ է արել համաշխարհային կոալիցիա կազմել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ստեղծելու համար: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում տալով Գուտերեշի թվիթերյան գրառմանը:
«Մենք պետք է համաշխարհային կոալիցիա կազմենք Covid-19-ի դեմ պատվաստանյութ ստեղծելու համար, որը պետք է հասանելի լինի բոլորին և ամենուր»,- գրել է նա:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին կորոնավիրուսի բռնկումը հայտարարել է համավարակ: ԱՀԿ վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակի ավելի քան 2.1 միլիոն դեպք, մոտ 140 հազար մահացել է:










