Արցախում թեստավորված 27 քաղաքացու մոտ կորոնավիրուս չի հաստատվել․ Տեղեկատվական շտաբ

18:51 • 30.04.20

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ ստացվել են թեստավորված 27 քաղաքացու փորձանմուշի արդյունքները, որոնք բացասական են, ինչը նշանակում է, որ նոր կորոնավիրուսի վարակը նրանց մոտ չի հաստատվել: Այս մասին տեղեկացնում է Տեղեկատվական շտաբը։

Կեղծ և չստուգված լուրերից խուսափելու համար շտաբը կրկին կոչ է անում հետևել պաշտոնական լրահոսին: