Արայիկ Հարությունյանը հանդիպել է Մասիսի Մայիլյանի հետ, քննարկվել են արտաքին և ներքին մարտահրավերներին առնչվող մի շարք հարցեր

17:30 • 30.04.20

Արցախի Հանրապետության ընտրված Նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպել է  Մասիս Մայիլյանի հետ, այս մասին տեղեկացնում է Արայիկ Հարությունյանի ֆեյսբուքյան էջը:

«Հարգելի՛ հայրենակիցներ

Հանրապետության կառավարման հիմքում դնելով հանրային և քաղաքական միասնականությունն ու համերաշխությունը՝ այսօր հանդիպել եմ ԱՀ արտաքին գործերի նախարար եւ վերջին համապետական ընտրություններում նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանի հետ։

Քննարկել ենք մեր հայրենիքի առաջ ծառացած արտաքին եւ ներքին մարտահրավերներին եւ տարածաշրջանում վերջին զարգացումներին առնչվող մի շարք հարցեր։ Մեր երազանքների Արցախի կառուցման հետագա գործընթացներում կարևորել ենք երկրում փոխադարձ հարգանքի ու համերաշխության լիակատար մթնոլորտի ստեղծումը»: