Պուտինը հավանություն է տվել մայիսի 9-ին պատշգամբ դուրս գալու և «Հաղթանակի օրը» երգը կատարելու գաղափարին՝ խոստանալով անձամբ երգել իր պատշգամբից
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հավանություն է տվել մայիսի 9-ին պատշգամբներից «Հաղթանակի օրը» երգը կատարելու գաղափարին՝ խոստանալով անձամբ երգել իր պատշգամբից, գրում է ria.ru-ն։
ՌԴ նախագահի հետ տեսակապի ընթացում համապատասխան առաջարկն արել են կամավորները։ «Հաղթանակի կամավորներ» շարժման ներկայացուցիչները Պուտինին պատմել են ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վասիլի Լանովոյի՝ մայիսի 9-ին Հաղթանակի 75-ամյակը նշելու նախաձեռնության մասին, որի համաձայն՝ բոլորը 19: 00-ին պետք է դուրս գան պատշգամբներ և միասին կատարեն «Հաղթանակի օրը» երգը։
«Դուք ավանդաբար մասնակցում եք «Անմահ գնդի» երթին, խնդրում ենք հիմա էլ սատարել մեզ»,- ասել են կամավորները։
«Հաճույքով դա կանեմ, ես միայն պետք է ընտրեմ իմ մասնակցության ձևը»,- ասել է Պուտինը՝ հավելելով, որ հոգով և սրտով նրանց հետ կլինի։
Կորոնավիրուսի համավարակի պատճառով «Անմահ գունդ»-ն այս տարի կանցկացվի առցանց ռեժիմով։










