Թամանցիների փողոցում՝ «Նաիրիտ» գործարանի դիմաց, բախվել են Mercedes և Toyota Alphard M մակնիշների ավտոմեքենաները․ վարորդներից մեկը հոսպիտալացվել է․ Shamshyan.com

22:59 • 30.04.20

Ապրիլի 30-ին, ժամը 21:20-ի սահմաններում Թամանցիների փողոցում ՝ «Նաիրիտ» գործարանի դիմաց, բախվել են Mercedes մակնիշի 36 PL 832 համարանիշի և Toyota Alphard M մակնիշի 16 AՍ 005 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը: