Իրանում կորոնավիրուսի վարակակիրների թիվը հասել է 94 600-ի, որից 6028-ը՝ մահվան ելքով
Իրանում կորոնավիրուսի վարակակիրների թիվը հասել է 94 600-ի, որից ավելի քան 6 000-ը՝ մահվան ելքով, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում տալով Իրանի առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Կիանուշ Ջահանփուրի հայտարարությանը։
«Նախօրեին գրանցվել է կորոնավիրուսով վարակման 983 նոր դեպք․ այս տվյալները ներառյալ՝ վարակակիրների ընդհանուր թիվը հասել է 94 640-ի, ապաքինվել է 75 103 մարդ»,- հայտնել է նա։
Միևնույն ժամանակ, ներկայացուցչի խոսքով, նախօրեին կորոնավիրուսի զոհ է դարձել 71 մարդ։ Փետրվարի 19-ից մահվան ելքով դեպքերի թիվը հասել է 6028-ի։
Վերջին տվյալների համաձայն՝ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով ավելի քան 3 միլիոն մարդ է վարակվել, որից ավելի քան 228 000-ը՝ մահվան ելքով։
Վարակակիրների և մահվան դեպքերի թվով ԱՄՆ-ն առաջին տեղում է, այնուհետև հաջորդում են Իսպանիան, Իտալիան, Ֆրանսիան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Թուրքիան, Ռուսաստանը, Իրանը։










