Տաջիկստանը պաշտոնապես ընդունել է երկրում կորոնավիրուսի առկայության փաստը․ գրանցվել է վարակման 15 դեպք

16:22 • 30.04.20

Տաջիկստանի առողջապահության նախարարությունը պաշտոնապես ընդունել է երկրում կորոնավիրուսի առկայության փաստը․ երկրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 15 դեպք, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

«Այսօրվա դրությամբ Տաջիկստանում թեստերի միջոցով պաշտոնապես հաստատվել է 15 դեպք»,- հայտնել են առողջապահության նախարարությունից։ Գործակալության զրուցակցի խոսքով՝ վարակակիրներից 10-ը հայտնաբերվել են Դուշանբեում, 5-ը՝ երկրի հյուսիսային Սոգդիյան մարզում։

Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում գերազանցել է 3 միլիոնը, մահացել է 220 000-ից ավելի մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: