Գուտերեշը հույս է հայտնել, որ ՄԱԿ ԱԽ-ն զինված բոլոր հակամարտություններում մարտական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ բանաձև կընդունի

23:05 • 30.04.20

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Անտոնիու Գուտերեշը հույս է հայտնել, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կորոնավիրուսի համավարակի ֆոնին կկարողանա համաձայնության գալ և ընդունել բոլոր հակամարտություններում մարտական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ բանաձևը, գրում է ria.ru-ն։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մարտին կոչ է արել դադարեցնել կրակը աշխարհի բոլոր հակամարտություններում։ ՄԱԿ ԱԽ-ի անդամները խորհրդակցություններ են անցկացնում Ֆրանսիայի և Թունիսի բանաձևի նախագծի տեքստի շուրջ, որը կոչ է անում դադարեցնել բոլոր հակամարտություններում մարտական գործողությունները և միավորել երկրների ջանքերը կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում:

Սակայն Անվտանգության խորհրդի երկրների միջև մի շարք հակասություններ կան. հիմնական հարցերից մեկը վերաբերում է բանաձևի տեքստում ԱՀԿ-ին հատկացված դերին։

Ինչպես նշել է Գուտերեշը տեսակապի ձևաչափով մամուլի ասուլիսի ժամանակ, «ՄԱԿ-ի ջանքերը ուժեղ քաղաքական աջակցության կարիք ունեն»։

«Ես հույս ունեմ, որ Անվտանգության խորհուրդը կկարողանա համաձայնության գալ և որոշումներ կայացնել, որոնք կօգնեն կրակի դադարեցումն իրական դարձնել»,- ասել է Գուտերեշը: