Գրեթե բոլոր սահամանափակումները հանվում են, չեն գործի տրանսպորտը, մոլերը, հանրախանութները․ սրճարաններն ու ռեստորանները կգործեն, եթե ունեն բացօթյա տարածք. փոխնախարար (տեսանյութ)
Էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը Կառավարության մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսին ներկայացրեց այն նոր փոփոխությունների փաթեթը, որը ուժի մեջ կմտնի մայիսի 4-ից։
«Հանվելու են ազատ տեղաշարժի սահամանփակումները, այսինքն՝ բոլոր քաղաքացիները ՀՀ տարածքում իրավունք կունենան ազատ տեղաշարժվել, միևնույն ժամանակ պահպանվելու է հանրային տրանսպորտի արգելքը: Դա պայմանվորված է նրանով, որ գործում է և կա որոշակի ռիսկային մոտեցումներ՝ համավարակի տարածման հետ կապված»,- նշեց նա::
Սիմոնյանը խոսքով՝ երբ հրապարակվի որոշումը, կտեսնենք, որ գրեթե բոլոր սահմանափակումները հանվում են, մնում են որոշ սահամանափակումներ տնտեսական գործունեության որոշ տեսակների վերաբերյալ: «Մասնավորապես, սահմանափակումները վերաբերելու են մանրածախ և մեծածախ առևտրին. գերեթե չեն լինելու սահամանափակումներ մանրածախ և մեծածախ առևտրում, միայն պահպանվելու է սահմանափակումը առևտրի իրականացման վայերերում: Մոլերը, հանրախանութները բոլորը փակ են լինելու: Միայն իրենց տարածքում գործող սննդի, պարենային խանութները, դեղատները, ինչպես նաև գյուղատնետական արտադրանքների մասով շուկաները կգործեն»,- նշեց նա:
Փոխնախարարի խոսքով՝ բացվելու է մշակվող արդյունաբերությունը՝ բոլոր գործուենության տեսակներով: Նա նշեց, որ կբացվի նաև տեքստիլը ,կահույքի, կոշիկի արտադրությունը պոլիգրաֆիական և այլ ենթաոլորտները: «Հանրային սննդի կազմակերպման մասով կգործեն այն ռեստորաններն ու սրճարանները, բարերը, որոնք կունենան բացօթյա տարածք. կթույլատրվի վերջիններիս գործունեույթունը, եթե իրենց գործունեույթունը ծավալեն բացօթյա տարածքներում, փակ տարածքներում սպասարկում չի իրականացվի»,- ընդգծեց նա:
Միևնույն ժամանակ Սիմոնյանը նշեց, որ բուսաբանկան և կենդանաբանական այգիները և բնության հատուկ պահպանվող տարածքները նույնպես կբացվեն, արգելոցների գործունեությունը նույնպես կթույլատրվի: «Սպորտային օբյեկտների գործունեությունը բացառապես կթույլատրվի պրոֆսիոնալ մարզիկների մասնակցությամբ սպորտային միջոցառումների անցկացման համար: Նաև անհատական ծառայություններ, որոնց խմբին է դասվում լվացման, մաքրման և չոր մաքրման ծառայություները, գեղեցության սրահների գործունեությունը նույնպես կթույլատրվի սույն թվականի մայիսի 4-ից»,- ընդգծեց նա:










