Թրամփը կորոնավիրուսի ֆոնին վերջին մեկ ամսում առաջին անգամ կլքի Սպիտակ տունը

10:00 • 01.05.20

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որը կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում մեկ ամսից ավելի չի լքել Սպիտակ տունը, ուրբաթ կուղևորվի Վաշինգտոնից ոչ շատ հեռու գտնվող Քեմփ Դևիդի իր  նստավայր։ Այս մասին հայտնի է դառնում Սպիտակ տան հրապարակած աշխատանքային գրաֆիկից, գրում է The New York Times-ը։

Փաստաթղթից հետևում է, որ Թրամփի ժամանումը Քեմփ Դեվիդ (Մերիլենդի նահանգ) նախատեսվում է ուրբաթ երեկոյան։

Վերջին անգամ Թրամփը Վաշինգտոնից մեկնել է մարտի 28-ին. նա այցելել է Վիրջինիա նահանգի ԱՄՆ ռազմածովային ուժերի բազա, որտեղից USNS Comfort հոսպիտալային նավը Նյու Յորք է մեկնել այնտեղի հիվանդանոցների գերծանրաբեռնվածությունը թեթևացնելու համար:

Վերջին տվյալներով՝ ԱՄՆ-ում հաստատվել է կորոնավիրուսի 1 095 210 դեպք, որոնցից 63 861-ը՝ մահվան ելքով։